Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՔՆԱՓԼՈՒԶՈՒՄ

Մարզեր

Ինքնափլուզում Գյումրիի Շիրակացի փողոցի վրա Սպիտակ հիվանդանոցի մերձակա հատվածում: Տուժածներ չկան :

Շիրակացի փողոցը տհաճ մի անակնկալ է մատուցել թե վարորդներին, թե անցորդներին. բացվել է մոտ երկու մետր տրամագծով փոս: Չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, գյումրեցիներն իրենց բնորոշ հումորով հասցրել են անուններ տալ լենինյան ուղու սկիզբը, ճանապարհ դեպի դժոխք եւ այլն: Թերեւս վերջինի հետ մասնակիորեն կարելի է համաձայնել:

Եթե ավելի լուրջ հասարակական սպասարկում իրականացնող երթուղային տաքսիներից մեկի վարորդն էլ տեսախցիկից այն կողմ ասաց, որ ամեն ինչ տեղի է ունեցել իր աչքի առաջ: Երեկ մոտավորապես 16.30-ի սահմաններում ծանրաքաշ մի մեքենայի անցնելուց հետո դղրդոցով մի փոս է բացվել, իսկ բեռնատարին հետեւող ուղեւորատար երթուղայինը վերջին վայրկյանին կարողացել է խուսափել անկանխատեսելի հետեւանքներով վթարից: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանի խոսքերով, սա միակը չէ Գյումրիում եւ դեռ էլի կլինեն: Փոսերն առաջանում են դեռեւս 1800-ականների վերջերին կառուցված ջրահեռացման համակարգի քյարիզների վրա դրանց շարքից դուրս գալու պատճառով:

Բացասական ազդեցությամբ գործոնն իր դերակատարությունն ունեցել է նաեւ Գյումրի-չայի հունի փոփոխման վրա: Կառավարությունը փող չի տալիս, իսկ տեղի բյուջեով նման ծավալի աշխատանքների իրականացումն անհնար է վստահեցնում է պարոն Կարապետյանը: Նա նաեւ չկարողացավ ստույգ նշել այն գումարի չափը, որը կպահանջվի այդ աշխատանքներն իրականացնելու համար:

«Ցայգ«ՀԸ