ԿԱՊԱՆՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի երկաթուղայինների 3-րդ նրբանցքի տների մերձակայքում հողը փլուզվել է։ Բնակիչները մտահոգված են, քանի որ փլուզման չափերը օրեցօր մեծանում են, նույնիսկ որոշ հեռավորության վրա ճեղքեր են նկատվում։ Տարիներ առաջ Բաղաբուրջ գետի հունը ամրացնելու համար հեղեղատար էր կառուցվել։ Բետոնե կառուցվածքները շարվել են ու ծածկվել հողով, սակայն, մի մասը գնալով ջադվում է։ Հենց այդ հատվածում էլ հողը փլուզվում է։ Բնակիչները անհանգստանում են, քանի որ անձրեւները ավելի կբարդացնեն վիճակը։
Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը այցելել է սողանքային գոտի, եզրակացություն է կազմել եւ ներկայացրել մարզպետարան։ Եզրակացության մեջ նշված է, որ ստեղծվել է խիստ վթարային վիճակ։ Մինչդեռ 2008թ-ին պետբյուջեից մարզին հակասողանքային միջոցառումների համար գումարներ չեն հատկացվել։
«Սոսի» ՀԸ Նելլի Միրզախանյան