A
A
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 20-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում կայացան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Ինչպես հայտնեցին Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Վանեսյանը ընտրությունների արդյունքում ստացել է 325, անկուսակցական, ներկայումս ոչ մի տեղ չաշխատող Հայկ Քամալյանը` 513, նույնպես անկուսակցական, չաշխատող Վոլոդյա Վիրաբյանը` 139: 21 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքներ չկան:
Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն