A
A
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ ՉԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի, ի տարբերություն 2007թ.-ի, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի` Ադրբեջանի հետ սահմանի մերձակա Ջրովքեր տեղամասի հողերը չեն մշակվում:
Գարնանը այս հողատարածքները վարելու ժամանակ ադրբեջանցիները գնդակոծել են վարող տրակտորը, եւ տրակտորիստ Զաքար Ալեքսանյանը ստիպված կիսատ է թողել աշխատանքները: Բաղանիս գյուղի հողատարածքների զգալի մասը կազմում են Ջրովքեր եւ Մեծ հողեր տեղամասերը, որոնք վտանգավոր լինելու պատճառով այժմ չեն մշակվում: Դրանք գտնվում են Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու եզրին: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին արգելված է այս ճանապարհով երթեւեկելը, քանի որ այն անվտանգ չէ:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ