ԵՐԹՈՒՂԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱբովյան- Երեւան 113 համարի երթուղին վերականգնվել է եւ կրում է 259 համարը: Երթուղին սպասարկելու իրավունքը մրցութային կարգով ստացել է «Կինգ Դելյուքս» ընկերությունը,որն էլ քաղաք է ներմուծել 6 «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ:
Ավտոբուսները ունեն 22 նստելատեղ,բայց թույլտրվում է տեղափոխել 40 ուղեւոր: «Կինգ Դելյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը վստահեցնում է ,որ այս երթուղու սպասարկումը կառանձնա իր բարձր որակով,վարորդները կլինեն հատուկ համազգեստներով, իսկ ուղեվարձը կլինի նույնը`200դրամ: 259 համարի ավտոբուսով աբովյանցիները կարող են հասնել Ազատության,Կոմիտաս փողոցներ,մետրոյի «Բարեկամություն» եւ «Մարշալ Բաղրամյան» կայարաններ, Օպերա, Մաշտոցի պողոտա եւ ավտոկայան:
Ի դեպ, Աբովյան քաղաքի կենտրոնից Երեւանի կենտրոն հասնելու համար 25-30 րոպեն բավարար է,սակայն ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելու համար հարկավոր է տնից դուրս գալ շատ ավելի շուտ:
Բանն այն է որ կանգառներում մշտապես կուտակումներ են`հատկապես առավոտյան ժամերին,իսկ 13 նստելատեղ ունեցող միկրոավտոբուսներով դեպի Երեւան են սլանում մոտ 25 ուղեւորներ: Ամեն օր Աբովյանից 261, 262 եւ 267 համարի երթուղային տաքսիները մայրաքաղաքի տարբեր մասեր են են հասցնում հարյուրավորներ աբովյանցիների:
«Աբովյան» հ/ը