Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ

Մարզեր

Կապանցի Եվգենյան իր 9 զավակներին մեծացնում է վարձով բնակարաններում: Ընդամենը մի քանի օրից բազմազավակ ընտանիքը ստիպված կլինի 8-րդ անգամ ուրիշ բնակարան տեղափոխվել։

4 տարի է` նա մենակ է դաստիարակում իր 9 զավակներին` առանց ամուսնու։

Ծնունդով դաղստանցի Եվգենյայի՝ աշխատելու բազմաթիվ փորձերն ապարդյուն են անցել։ Նունիսկ անձնագիրն է փոխել՝ դառնալով Հայաստանի քաղաքացի։ Իր միակ եւ առաջնահերթ խնդիրը սեփական բնակարան ունենալն է համարում։ «Տան հարցով շատ տեղեր եմ դիմել,- ասում է Եվգենյա Բաղդասարյանը,- մեղադրել են ինձ՝ ասելով՝ ինչու ես այսքան երեխա ունեցել, բերել ես՝ գլխիդ ճարը տես»։

Բազմազավակ ընտանիքը մի քանի ամիս առաջ կրկին փոխել է կացարանը։Ավագ որդին բանակում է, մայիսին տուն է վերադառնալու,իսկ թե որ տուն, մայրն էլ չգիտի։ Վերջինիս մի քանի անգամ առաջարկել են փոքրիկներին մանկատուն տանել։Ասում է՝ ինքը սեփական երեխային լքող մայրերից չի,եթե չունեն հայր, պիտի ունենան մայր։ «Կարեւորը կյանքում մայրն է»,- համոզված է տիկին Եվգենյան։

Ներկայումս ընտանիքն ապրում է պետության կողմից տրվող նպաստով։Սա, սակայն, երեխաների մոր խոսքերով, նույնիսկ հացի համար չի հերիքում։Բնակարանի տերն էլ տան վարձն է թանկացնում՝ ստիպելով փոքրիկներին եւ մորը ուրիշ ապաստան գտնել։

«Սոսի» հը

Կապան