ՋՈՒՐԸ ԼՑՎԵԼ Է ԱՅԳԻՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչ Արմեն Ղեւոնդյանը նշում է, որ մոտ 1 հեկտար ձմերուկ է մշակել, կես հեկտար էլ` խաղողի այգի, իսկ ահա արդեն 4 օր է ջուրը լցվել է հողատարածքը: Ընդհանուր հաշվարկով` մոտ 10 000 ԱՄՆ դոլարի վնաս է կրել: Իսկ նույն համայնքի բնակիչ Յուրիկ Նաբոյանը հայտնում է, որ ձմերուկի սերմերն ու սերմնացան տեխնիկան պարտքով է ձեռք բերել: Իսկ թե ինչպես է մարելու պարտքերը , չգիտի:
Սելավատարը ժամանակին չմաքրելու պատճառով ոռոգման ջուրն ափերից դուրս է գալիս եւ լցվում գյուղացիների մշակելի հողատարածքները; Գյուղացիները պնդում են, որ խնդրի առնչությամբ բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին, սակայն հարցը մնում է անլուծելի:
Նորապատ համայնքի ոռոգման ջուրը մատակարարում է «Արմավիր» ջրօգտագործման ընկերությունը, սակայն ընկերության փոխտնօրեն Մեխակ Մարխոսյանի հավաստմամբ` ջուրը, որը լցվել է գյուղացիների հողատարածքները, իրենց կողմից մատակարարվող ջուրը չէ:
Որքան էլ այս հանգամանքը անհավանական ու անհասկանալի է թվում, այնուամենայնիվ ունի իր պատասխանը, որն , ըստ նրա, սա է. «Անձրեւների պատճառով բնակչությունը քիչ քանակությամբ կամ ընդհանրապես չի օգտվում ոռոգման ջրից, իսկ տարբեր ՋՕԸ կողմից մատակարարվող ոռոգման ջուրը հար—ան համայնքներ անցնում է այդ սելավատարով: Դրա պատճառով էլ առաջանում է ջրի մեծածավալ կուտակում — ողողում սելավատարի ափերը»:
Ըստ Մեխակ Մարխոսյանի` տեղի ունեցածի համար պատասխանատու են սելավատարն օգտագործող բոլոր ՋՕԸ-ները: Բայց քանի որ հասցված վնասը մեծ է — իրավիճակն անհապաղ լուծում է պահանջում Արմավիր ՋՕԸ ուսումնասիրել է տարածքը — փորձում է ճշտել վնասի չափերը, որից հետո միայն այն կներկայացնի համապատասխան մարմիններին փոխհատուցման մասին որոշում կայացնելու համար:
Արմավիրի «Ալտ» հը