Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ` ՍԱՀՄԱՆԻՆ

Մարզեր

Ներկայումս Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները(արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր) զբաղեցնում են հանրապետության տարածքի 22 տոկոսը: Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ առաջիկայում Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում կստեղծվեն ազգային պարկեր:

Ընդ որում` Ջավախքում ստեղծվելիք ազգային պարկը եւ Աշոցքի տարածաշրջանում` Արփա լճի շրջանում հիմնվելիք ազգային պարկը կկազմեն միասնական հատուկ պահպանվող տարածք: Հիմնվելիք ազգային պարկերի կառավարման ուղենիշները մշակելու համար Տավուշի մարզի Կողբ գյուղի կուսական անտառում գտնվող «Զիկատար» անտառային ուսուցման տարածաշրջանային կենտրոնում մեկնարկել է սեմինար, որը կտեւի մինչ հունիսի 7-ը:

Միջազգային խորհրդատուներից եւ հայ մասնակիցներից զատ սեմինարի աշխատանքներին Վրաստանից 7 հոգի է մասնակցում:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ