ԹԵՐԹ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջերս Աբովյանում սկսեց լույս տեսնել նոր թերթ: «VIP Persona». ահա այս անունով Աբովյանում օրերս լույս է տեսել նոր թերթ: Թերթը ռուսերեն է,հիմնադիրը հայտնի լրագրող Գալինա Հայրապետովան է: Ի ծնե անդամալույծ,սայլակին գամված լրագրողը իր աշխատասիրության եւ ուժեղ կամքի շնորհիվ վերջապես իրագործեց իր վաղեմի երազանքը:
«Ես աշխատելու եմ այս թերթի միջոցով վեր հանել հաշմանդամների խնդիրները եւ հասարակության ուշադրությունը հրավիրեմ սոցիալական այս խոցելի խմբի վրա»,-- ասում է Գալինան:
Ի դեպ, թերթի շնորհանդեսը Գալինա Հայրապետովան կազմակերպել էր իր տանը`որեւէ այլ տեղ չունենալու պատճառով:Հյուրերի թիվն էլ առավել քան համեստ էր:
«Հրավիրել եմ,երեւի ժամանակ չեն գտել»,-- նեղսրտում էր նա Շնորհանդեսի օրը Գալինան տոնում է իր տարեդարձը`իր խոսքերով ասա ծ իր կյանքի ամենաերջանիկ տարեդարձը: Թերթը բաղկացած է 2 էջից,արժեքն ընդամենը 30 դրամ է :
Աբովյան Հ/Ը