ԿԲԱՐՁՐԱՆԱ ՓՈՍՏԱՏԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Աջակցիր «Ա1+»-ին2008թ հուլիսի 1-ից կբարձրանա «Հայփոստի» փոստային բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձերը: Բարեփոխված համակարգով կվարձատրվեն սպասարկող օպերատորները, փոստատարները եւ փոստային բաժանմունքի ղեկավարները:Աշխատակիցների հետ կկնքվեն անժամկետ աաշխատանքային պայմանագրեր:
«Հայփոստի» ղեկավարությունը հանդիպում էր կազմակերպել Աբովյանի տարածաշրջանի մասնաճյուղերի տնօրենների եւ բաժանմունքների պետերի հետ ,որի ընթացքում ներկայացվեց համակարգում կատարված բարեփոխումները: Աբովյանի տարածաշրջանի 28 փոստային բաժանմունքներում աշխատող շուրջ 100 աշխատակիցներից կբարձրանա 70-ի աշխատավարձերը:
« Փոստային համակարգի աշխատակիցներից նախապատվությունը տրվել է սպասարկող օպերատորներին, փոստատարներին եւ տնօրեններին, քանի որ հենց նրանք են «Հայփոստի» առաջնային ճակատի զինվորները»,- նշեց «Հայփոստի» կորպորատիվ զարգացման գծով փոխտնօրեն Արման Խաչատուրյանը:
Նրա խոսքերով` 2008թ սեպտեմբերից «Հայփոստում» կներդրվի վարձատրման նոր համակարգ,որի արդյունքում յուրաքանչյուր աշխատակից ապահովված կլինի աշխատավարձի կայուն աճով:
«Աբովյան» հ/ը