Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ԶՈՀՎԵԼ ԵՆ ԻՄ ՀԱՅԵՐԸ»

Մշակույթ

Կինեմատոգրաֆի հանրահայտ ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այսօր հավաքվել էին «Երեւան» հյուրանոցի հարկի տակ՝ միմյանց եւ լրագրողների հետ շփվելու: Հյուրանոցի ճեմասրահում ասես միջազգային կինոյի եւ հայկական կինոյի յուրատեսակ մերձեցում լիներ:Երիտասարդ հայ կինոռեժիսորները, ովքեր առաջին քայլերն են անում կինոյում, հնարավորություն ունեցան շփվելու առաջին մեծության աստղերի հետ:

Իսկ երեկ տեղի ունեցավ փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին ինչպես մեծանուն արվեստագետներ եւ հյուրեր, այնպես էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ի դեպ մի հետաքրքիր փաստ. երեկ, փառատոնն ուղիղ եթերում հեռարձակվում էր Հանրային հեռուստատեսությամբ: Ըստ նախատեսված ծրագրի` ուղիղ եթերի հեռարձակումը պետք է շարունակվեր մինչեւ ժամը 21-ը: Սակայն մոտ 20 րոպե հեռարձակումից հետո ուղիղ եթերը Հանրայինը դադարեցրեց, ընդ որում շատ անսպասելի եւ առանց նախազգուշացման եւ սկսեց ցուցադրել ծրագրով ճնախատեսված «Հարսնացու Հյուսիսից» ֆիլմը: Եվ միայն 15 րոպե հետո վազող տողով հայտարարություն տարածվեց այն մասին, որ որ «Կինոփառատոնի բացման արարողության շարունակությունը կարող եք դիտել «Նոր ալիքի» եթերում»: Թե ինչ պատճառով դադարեցվեց Հ1-ով ուղիղ հեռարձակումը՝ դժվար է ասել, բայց ուկրաինացի կինոռեժիսոր, ծագումով հայ Ռոման Բալայանը երեկ բացման արարողության ժամանակ իր ելույթը սկսել է մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակը հարգելու կոչով եւ 1 րոպե լռությամբ ամբողջ դահլիճը հարգել է Երեւանի կենտրոնում զոհվածների հիշատակը, ընդ որում՝ նաեւ կառավարության ղեկավարը: «Ես շատ էի անհանգստանում մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ինձ չի հետաքրքրում, որ ամեն կուսակցություն ունի իր ընտրազանգվածը, ինձ հետաքրքրում է ընդհանուր կարծիքը. մարդիկ են զոհվել իմ Երեանում, զոհվել են իմ հայերը, եւ կարեւոր չէ, թե նրանք ինչ կուսակցություն են ներկայացրել, դրանք իմ հայերն են եւ ինձ համար թանկ է յուրաքանչյուր հայի կյանքը: Եթե նրանք չզոհվեին, երեխաներ ունենային, մենք ավելի շատ կլինեինք աշխարհում, ինձ չի հետաքրքրում ինչ է եղել, ինչպես է եղել, թեեւ ես տեսել եմ բացարձակապես ամեն ինչ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կինոռեժիոոր Ռոման Բաբայանը: «Ես ունեմ իմ տեսլականը, թե ինչպես պետք է կառուցել Հայաստանը, բայց ես դրա մասին չեմ խոսի, որովհետեւ քաղաքական գործիչները կարող են լսել եւ ասել, թե ես սխալ եմ»,-շարունակում է Բաբայանը, ում համար լրիվ միեւնույնն են բոլոր կուսակցությունները. «Ես լրիվ միանման եմ վերաբերում բոլոր կուսակցություներին»: Իսկ ստեղծագործական առումով նա նկատեց, որ անում է ամեն ինչ, որպեսզի բարձր պահի հայի պատիվը. «Որ ասեն, թե բոլոր հայերը Ռոմայի նման լավն են»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կտա հայկական կիոյին «Ոսկե ծիրան» փառատոնը, որն անցակցվում է արդեն 5-րդ անգամ, փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ առաջին հերթին փառատոնը կլրացնի այն բացը, կբերի այն ինֆորմացիան, որը չի գալիս Հայաստան: Խոսքը կինոարտադրության վերջին, ամենաթարմ աշխատանքների մասին է: «Հայաստան կբերի նաեւ աշխարհի լավագույն արվեստագետներին եւ կծանոթացնի Հայաստանի եղած կամ չեղած կինոյի հետ»,-ասում է Խաչատրյանն ու ավելացնում, որ հայ կինոն կհրավիրվի դուրս՝ միջազգային ասպարեզ, տեղացի երիտասարդների մոտ հետաքրքրություն կառաջացնի կինոարվեստի հանդեպ, որոնք տեսնելով փառատոնը, կձգտեն դեպի կինո: Հարությունյան Խաչատրյանը նաեւ նկատում է, որ շատ կարեւոր եւ անգնահատելի են կինոյի մեծ վարպետների անցկացրած դասերը. «2 տարվա դաս պետք է անեն համալսարաններում, որպեսզի անցնեն այն Դասը, որ տալիս է մեկ հանդիպումը այդ մարդկանց հետ. 1 մլն դոլար արժեն այդպիսի դասերը: Մենք չենք անցել նման դասեր, մենք զրկված են եղել, 15-20 տարի Հայաստանը զրկված է եղել եւ ուումնառությունից, եւ ինստիտուտներից եւ այսօր այդ բացը լրացվում է եւ սկսվում է մի շարժում դեպի կինո»: Մյուս ոչ պակաս կարեւոր հանգամանքն այն է, որ փառատոնի շրջանակներում Հայաստան են հրավիրվում համաշխարհային կինոֆոնդերի տնօրենները, որոնք փող են տալիս լավ կինոյի ստեղծման համար. «Նրանց ծանոթացնում ենք հայ կինեմատոգրաֆիստների հետ, մերոնք էլ սովորում են, թե ինչպես փող ստանան համաշխարհային ֆոնդերից, եւ նրանցից շատերը արդեն փող ստացել են, միջազգային մրցույթներ կան, որոնց ներկայացնում են իրենց նախագծերը, եւ սովորում են համաշխահային հանձնաժողովների առջեւ պաշպանել իրենց պրոյեկտները»: Փառատոնի ֆինանսավորման կեսը կառավարությունն է իրականացնում: Ըստ Հարություն Խաչատրյանի, կառավարությունը հասկացել է փառատոնի կարեւորությունը. «Ի հեռճուկս այն կինոգործիչների, որոնք կարծում են, թե ոչինչ չի տալիս փառատոնը, հայ կեինեմատոգրաֆին պետք են միայն տեսախցիկներ եւ ժապավեններ»: