ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ԿՈՒՅՐ ՀՈՎԻՎԻ ՄԱՍԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Վահրամ Մխիթարյանի «Հովիվի երգը» ֆիլմի նախագիծը արժանացավ հանդուրժողականության թեմայով ֆիլմի մրցանակի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ այլ գործընկեր կազմակերպությունների կողմից` ՀՀ արտգործնախարարությունում մրցանակաբաշխության ժամանակ: Մոտ հինգ հազար եվրո չափով մրցանակը կհովանավորի կույր հովվի եւ իր ընտանիքի պատմությունը պատմող ֆիլմի արտադրությունը:
Մրցանակաբաշխությունը կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
«Հասարակության շրջանում հանդուրժողականության մասին իրազեկման բարձրացման ամենաարդյունավետ ուղիներից ու միջոցներից են մշակույթը եւ մասնավորապես կինոն: Հատուկ մրցանակը նպատակ ունի ուշադրությունը սեւեռել հանդուրժողականության կարեւորությանը», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
Անցյալ տարվա մրցանակակիր ֆիլմ Գոռ Բաղդասարյանի «Երրորդ ձիավորը» կցուցադրվի այսօր Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: