ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԴԱՍՎԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 1-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի 4 առաջին դասարանցիները դպրոց մտան առանց դասվարի: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը Նոյեմբերյան քաղաքից ժամանած ուսուցչուհին, ով նախկինում դասվարություն էր անում, պահանջել է իրեն հայոց լեզվի եւ գրականության դասաժամեր հատկացնել` պատճառաբանելով, որ ինքը մասնագիտությամբ այդ առարկաների ուսուցչուհի է, եւ ոչ թե տարրական դասարանների դասվար:
Նոր ուսումնական տարում Բարեկամավանի դպրոց է հաճախում ընդհանուր առմամբ 42 աշակերտ: 1980-ական թվականներին Բարեկամավանի ութամյա դպրոց էր հաճախում 360 աշակերտ: Աշակերտների թվի նվազման պատճառը սահմանագոտուց արտագաղթն է:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ