ԶՈՀՎԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 15-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի խաչմերուկի մոտ, միջպետական մայրուղու եզրին ավտովթարից զոհվել է պայմանագրային զինծառայող, Բերդավանի գյուղի 44-ամյա բնակիչ, անչափահաս երեք երեխաների հայր Կառլեն Ղազարյանը: Արտասահմանյան մակնիշի մեքենան այնքան ուժգին է հարվածել, որ հարվածից պոկվել են Կառլենի երկու ոտքերը, նա տեղում մահացել է: Վթար կատարած մեքենայի ղեկին եւս զինծառայող է եղել: Նրա ինքնությունը պարզված է:
Ավտովթարից հետ դեպքի վայրում ծեծի է ենթարկվել մեկ այլ պայմանագրային զինծառայող, նույնպես Բերդավանի բնակիչ, 1965թ. ծնված Հենրիկ Ղազարյանը: Նրան կրծքվանդակի եւ աչքի վնասվածքներով նույն օրը տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Պարզ չէ, թե արդյոք վթար կատարած վարորդի ընկերնե՞րն են Հենրիկին ծեծել, թե՞ այլ անձինք: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ