ՈՒՐԻՇՆԵՐԻ ՓՈՐՁՆ ԵՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 2-ին «Ֆրութֆուլ Արմենիա»-ն նախատեսում է անցկացնել իր 4-րդ համաժողովը՝ «Տեսաշար ուրվագծելով կայուն գյուղատնտեսության զարգացման հաջորդ փուլը Հայաստանում» խորագրով:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը ծրագրել է այդ նույն ժամանակահատվածում կազմակերպել «Հայագրոֆորում» 3-րդ եւ «Ֆրութֆուլ Արմենիա» 4-րդ համատեղ միջազգային համաժողովները:
«Համաժողովի նպատակն է ինտեգրացիոն գործընթացների ընդլայնումը, ներդրումների խթանումը, հանրապետության ագրոպարենային համալիրում գործարարության ակտիվացումը, արտերկրի եւ Սփյուռքի հետ համագործակցության զարգացումը, հայրենական արտադրողների եւ արտասահմանյան առեւտրական կազմակերպությունների միջեւ անմիջական կապերի զարգացումը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Համաժողովին մասնակցելու են արտերկրի գյուղատնտեսության բնագավառի մասնագետներ, գիտնականներ, միջազգային կազմակերպությունների եւ ագրոբիզնեսով ու մեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սպասվում են պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Լեհաստանից եւ Իտալիայից: Համաժողովին հրավիրված են նաեւ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական հաստատությունների , միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես նշեց Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, Հայաստանը պետք է վերցնի այն երկրների փորձը, որոնցից կարող է օգտվել: Օրինակ, Հայաստանը ունի կաթիլային ոռոգման հետ կապված խնդիրներ, իսկ սերմնաբուծության հետ կապված խնդիրները լուծելու համար պետք է վերցնի Արգենտինայի փորձը:
Ի դեպ, այս տարի համաժողովի շրջանակներում Էդուարդո Էուռնեկյանի հրավերով առաջին անգամ Հայաստանում երկու համերգներով հանդես կգա հանրահայտ երգահան Ալիսա Թերզյանը, ինչպես նաեւ Թենիսի «մաստեր-կլաս» կանցկացնի Դավիթ Նալբանդյանը: