Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԿՆՔՎԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

Տնտեսություն

«ԱրմենՏել» ՓԲԸ -ի / Beeline / գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը ողջունում է բջջային կապի երրորդ` ‎‎ֆրանսիական օպերատորի մուտքը հայկական շուկա: «Դա մեզ համար նաեւ ազդանշան է, որ հայկական շուկայում կա երրորդ օպերատորի անհրաժեշտություն, ինչից չարժե վախենալ»,- ասել է նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` մի քանի անգամ շեշտելով, թե իրենք չեն վախենում մրցակցությունից:

Նեյչո Վելիչկովի խոսքով, իրենք պատրաստվում են հաջորդ տարի բջջային ծառայությունների շուկայում լինել եթե ոչ գերառաջնորդ, ապա առաջատար: Խոսելով իրենց ընկերության եւ ինտերնետային պրովայդերների միջեւ առկա տարաձայնություններից` նա ընդգծել է.«Կարծում եմ, պետք է մշակել պայմաններ, իմանալ, թե իշխանությունները հստակ ի՞նչ են ուզում, գրանցել դա օրենքում համապաստասախան փաստաթղթով եւ նոր մեզանից որեւէ բան պահանջել: Իսկ մինչ այդ, չենք պատաստվում կատարել ինչ-ինչ պահանջներ, որոնք օրենքում գրված չեն»: Հիշեցնենք, որ պրովայդերները «ԱրմենՏելից» իրենց վարձակալությամբ տրամադրել բաշխիչ ցանց, որպեսզի իրենք էլ կարողանան բարձր արագությամբ ինտերնետ ծառայություն մատուցել:

Ի դեպ, այսօր «ԱրմենՏել»-ն անջատել է մինչ օրս ընկերության հետ պայմանագիր չկնքած կանխավճարային համակարգի քարտերի որոշ բաժանորդների հեռախոսահամարները:

«Որոշումը իրականում մերը չէ, այլ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովինը: Քարտերի անհատականացումը Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, եւ մենք որպես օպերատոր պետք է կատարենք պահանջները»,-պարզաբանել է Վելիչկովը եւ հավելել, որ այդ բաժանորդներին նոր համարներ չեն տրվի, նրանք երեք ամսվա ընթացքում կկարողանան վերականգնել իրենց հեռախոսահամարները: Կպահպանվի նաեւ բաժանորդների հաշվին եղած գումարը: Հանձնաժողովի սահմանած ժամկետը լրացել է հոկտեմբերի 1-ին:

Վելիչկովն այսօր նաեւ խոսել է ընկերության մի շարք ծրագրերի մասին:

«Կարեւոր եմ համարում հուսալի ինտերներտ մատակարարարումը, եւ այդ առումով լավագույն հնարավորություն էր համագործակցությունը թուրքական կողմի հետ: Համապատասխան պայմանագիրը կկնքվի շուտով» ,-ասել է նա: