Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱԿԱԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆԳԱ՞Մ

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում հնարավոր չարաշահումների առնչությամբ` «Տարիել եւ որդիներ» ընկերության դիմումի հիման վրա:

Լցանյութերի արտադրությամբ զբաղվող «Տարիել եւ որդիներ» ընկերությունը դիմել է Հանձնաժողով, հայտնելով, որ ամբողջ արտադրանքի իրացումը կատարվում է երկաթուղային տրանսպորտի միջոցով: Սակայն վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (որը շուկայի միակ տնտեսվարողն է), օգտագործելով իր գերիշխող դիրքը, բեռնափոխադրման դրույքաչափը բարձրացրել է մոտ 2 անգամ, որի պատճառով ձեռնարկությունը շուրջ 3 ամիս չի աշխատում եւ դադարեցրել է բեռների առաքումը:

Խնդրի լուծման համար ընկերությունը խնդրել է Հանձնաժողովի օգնությունը:

Հանձնաժողովը վարույթի շրջանակներում կուսումնասիրի նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների ծառայությունների համար կիրառվող սակագների փոփոխության հիմնավորվածության հարցը