ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԲՅՈՒՋԵԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի 166 հանրակրթական դպրոցներից 56-ը ջեռուցվելու են գազաֆիկացված, 15-ը` դիզվառելանյութով գործարկվող կաթսայատներից, 50-ը օգտագործելու են էլեկտրական ջեռուցիչներ, իսկ 45 դպրոցներ` հեղուկ վառելանյութի վառարաններ:
Օգտվելով աշնանային արձակուրդներից` դպրոցներում սկսվել են ջեռուցման նախապատրատական աշխատանքները: Ջեռուցման շրջանը տարբեր բնակավայրերի դպրոցների համար սկսվելու է տարբեր օրերի:
Լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի դպրոցները արդեն նոյեմբերի 3-ից պետք է պատրաստ լինեն ջեռուցման գործընթացին:
Հարթավայրային դպրոցները կջեռուցվեն նոյեմբերի 15-ից հետո:
Սակայն եթե եղանակային պայմանները ստիպեն, ջեռուցման շրջանն ավելի վաղ կսկսվի: Դասասենյակներում պետք է ապահովվի 18-20 աստիճան ջերմություն: Ի դեպ,ջեռուցման համար հստակ գումար սահմանված չէ:Այն հատկացվում է դպրոցի բյուջեից :
Այսինքն` դպրոցի դասասենյակում ջերմաստիճանի սանդղակը թե ինչ աստիճանի վրա կկանգնի, կախված կլինի տվյալ դպրոցի բյուջեից կամ տնօրինության հայեցողությունից:
Գյումրիի «Ցայգ» հ/ը