Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ

Մարզեր


Երեկ ժամը 18.25-ի սահմաններում Ալավերդի-Թումանյան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում միմյանց են բախվել «ԿՎԶ» մակնիշի 320 SU 36 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը եւ Գազ 5204 մակնիշի «08 UU 566» պետհամարանիշի բեռնատար ավոտմեքենան։

Ավտոբուսը պատկանում է Լոռու մարզպետարանին։ Այն Ալավերդիում աշխատող շինարարներին տեղափոխում էր Վանաձոր։ Իսկ բեռնատարը պատկանում է Օձունի բնակիչ Ռազմիկ Ասրյանին։ Նա ավտոմեքենայում եղել է 6 տարեկան որդու եւ կնոջ՝ Լուսինե Ասրյանի հետ, որը 22 շաբաթվա հղի է։ Լուսինեին անմիջապես տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց, որտեղ ցուցաբերված անհրաժեշտ բուժօգնությունից հետո կանխվել է վիժման վտանգը։ Նա այսօր դեռ հիվանդանոցում էր։

Իսկ բանվորական ավտոբուսի ուղեւորներից մարմնական վնասվածքներով Ալավերդու հիվանդանոց են տեղափոխվել 4-ը։ Նրանք Վանաձորի բնակիչներ են։ Նրանցից երկուսը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն,քանի որ վերջիններիս անհրաժշետ է եղել հատուկ մասնագիտացված բուժօգնություն։ Ավտոբուսի մյուս երկու տուժածները, որոնցից մեկը ավտոբուսի վարորդն էր, առաջին բուժօգնություն ստանալուց հետո իրենց ցանկությամբ տեղափոխվել են Վանաձոր։ Վերջիններիս վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։

Ալավերդու «Անկյուն+3» հ/ը