ՈՐ ՁՄԵՌ ՊԱՊԸ ՉՓՉԱՑՆԻ ՀԵՔԻԱԹԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանը վերջին 6-7 տարիներին Ամանորին կերպարանափոխվում է, դառնում Ձմեռ պապ ու այցելում փոքրիկներին: Ինչպես ինքն է նշում, դա ներքին պահանջ է. «Եթե մեկ անգամ այցելում եմ որ—է փոքրիկի, նա ինձ սպասում է նա— հաջորդ տարի: Ու ես չեմ կարող չգնալ, չեմ կարող թողնել, որ կոտրվի նրա հեքիաթը... Բոլոր երեխաները սպասում են հեքիաթի, իրական հեքիաթի: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ներկայացնես նրան, որ այցի եկած Ձմեռ պապը այդ հեքիաթի իրական մասն է:»:
Նրա կարծիքով`այդ հեքիաթի լինել-չլինելը մեծ մասամբ պայմանավորված է Ձմեռ պապիկներով. «Որոշ Ձմեռ պապեր գնում են հյուր ու փոքրիկներով զբաղվելու փոխարեն նստում լի սեղանների մոտ, մի երկու բաժակ օղի խմում... Կամ բեղ-մորուքն է պոկվում, կամ շինծու տպավորություն է թողնում : Իսկ եթե երիտասարդ Ձմեռ պապը նա— ժամանակակից ինչ-որ անկանոն շարժումներ է անում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ տպավորություն կարող է թողնել երեխայի վրա...»:
Ջանիկ Ավետիսյանի կարծիքով` այս ամենի պատճառն այն է, որ չկա համապատասխան դպրոց, չկա վերահսկողություն. «Ձմեռ պապ լինելը հիմա դարձել է ժամանց, շոու, գումար վաստակելու միջոց: Ոչ բոլորը կարող են Ձմեռ պապ ու Ձյունանուշ լինել: Մեկ -երկու տուն հետո նման Ձմեռ պապերը Ձեր փոքրիկին կարող են այցի գալ կիսահարբած վիճակում: Երեխան էլ չի հավատա ոչ գիշերվա հրաշքին, ոչ Ձմեռ պապին, ոչ նրա ուղարկած նվերին... Ձմեռ պապերը պետք է ամեն ինչ անեն, որ երեխայի մեջ պահեն այդ հեքիաթի լույսը. դա կտա ամենակար—որը՝ հավատը»:
Պարզվում է, Ձմեռ պապերն էլ իրենց երազանքներն ունեն. «Բոլոր Ձմեռ պապիկները երազում են, որ թե փոքրիկները, թե մեծերը հավատով լցվեն ամեն լուսաբացի նկատմամբ, որ բարին լինի, որովհետ— ամեն ինչ սկսվում է բարուց»:
Գայանե Սարգսյան
Վանաձոր