«ԲՋՆԻՆ» ՆՈՐԻՑ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԵՆ ԱՃՈՒՐԴՈՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Յունվարի 9-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ Հյուսիսային քաղացիական դատարանից ստացել է գրություն, ըստ որի դատարանի 30.12.2008 թ. վճռով «Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործն ավարտվել է:
«Դատարանի որոշմամբ վճիռը օրինական ուժի մեջ է մտել 30.12.2008 թ.: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն սնանկ ճանաչելու պահանջի մասին քաղացիական գործի վարույթը ավարտելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է նույն օրենքի 13-րդ հոդվածի չորորդ եւ հինգերորդ մասերով նախատեսված կասեցումները վերացնելու համար», - նշվում է ստացված գրությունում:
Ըստ այդմ, ըստ ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղարի, ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում վերսկսվել են «Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերվող վարույթները: Հարկադիր էլետրոնային աճուրդը կմեկնարկի հունվարի 23-ին:
Ըստ ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղարի` աճուրդի մեկնարկի մասին որոշումը ուղարկվել է պարտապան եւ պահանջատեր կողմերին «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1 հոդվածի 4 կետի համապատասխան, այն է` «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին ու պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ԴԱՀԿ ծառայությունում մուտքագրվել էր Հյուսիսային քաղացիական դատարանի գրությունը, համաձայն որի «Սատուրն շինմորտաժ» ՍՊԸ-ի կողմից հայց էր ներկայացվել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Հայցը ընդունվել էր վարույթ եւ նշանակվել էր սնանկության ժամանակավոր կառավարիչ: Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37 հոդվածի 4 կետի հարկադիր կատարողը կասեցրել էր «Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները: