Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8500 ԴՐԱՄԸ ՓՈԽԱՆՑՎԵԼՈՒ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ

Մարզեր


Նախակրթարանների աշխատակիցները, սննդի բնագավառի հետ առնչվողները տարվա մեջ երկու անգամ պարտադիր պետք է բուժզննում անցնեն։

2008թ.-ին Ալավերդուց 52 մարդ ստացել է համապատասխան սանիտարական գրքույկ։ Եւս 22-ը դիմել են այս տարի։ Բժշկական հետազոտության արդյունքներից հետո, հակացուցումերի բացակայության դեպքում, հանձնաժողովի նախագահը դնում է աշխատել թույլատրող կնիքը։

Վերջին մեկ տարվա ընթացքում հիշյալ գործընթացը համակարգել է այդ նպատակով հատուկ ստեղծված հանձնաժողովի նախագահ բժիշկ Ավետիք Վարդանյանը։

Վերջինս նշում է, որ վարակիչ ին‎ֆեկցիոն հիվանդության որեւէ դեպք այս ընթացքում չի գրանցվել։ Բժիշկ Վարդանյանը նշում է նաեւ, որ մեծ տարբերություն կա խորհրհային ժամանակների համեմատ։ Առաջ առավել խիստ վերահսկողություն էր իրականացվում, դրանից բացի՝ դիմողների թիվը նույնպես զգալիորեն մեծ էր։

Ալավերդու թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Աիդա Պապոյանը կարեւորում է աշխատակիցների առողջական վիճակը, միաժամանակ շատ ուրախ է, որ այս տարվանից՝ բյուջեից է փոխանցվելու բուժզնման համար վճարվող գումարը։ Այն կազմում է մոտավորապես 8500 դրամ, որից 1200 դրամը վճարվում է Հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնում կատարվող համապատասխան անալիզի համար։

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ