ԱՂՈԹՈՒՄ ԵՆ, ՈՐԸ ՏՈՒՆԸ ՉՓԼՈՒԶՎԻ
Աջակցիր «Ա1+»-ին
Գյումրիի Հանեսօղլյան 8 հասցեում գտնվող, այսպես կոչված, ֆոնդի տներում հերթական փլուզման դեպքն է արձանագրվել:
Փլուզումը տեղի է ունեցել տիկին Գրետայի տանը: Առաստաղի քանդվելուց հետո տարեց կինը փրկվել է պատահականությամբ, ապա հեռացել է մայրաքաղաք: Երեւանում քրոջ հետ բնակվում է վարձով: Իսկ ահա տիկին Գրետայի հարեւանները հեռանալու հնարավորություն չունեն, ուստի ստիպված են շարունակել բնակությունը վթարային օթեւաններում:
Փլուզումները այստեղ ներություն չեն: Բնակիչներն առաջին ինքնափլուզմանն ականատես են եղել 2004 թվականին: Այն ժամանակ քանդվել էր միջանցքի առաստաղը, գերաններն էին թափվել ցած՝ ահարկու դղրդոցով սարսափեցնելով բնակիչներին: Բնակիչները հիշում են, որ մինչ այդ 130-ամյա պատերը սկսել էին հեռանալ միմյանցից, ինչի արդյունքում առաստաղի գերանները զրկվելով հենարանից՝ թափվել են ցած: Որոշ ժամանակ անց նույն կերպ սկսեցին քանդվել միջանցքին հարակից տների տանիքները: Այս երեւույթը տարբեր չափերով կրկնվում է ամեն օր:
Առաջին փլուզումից հետո տները գնահատվել էին որպես չորրորդ աստիճանի վթարայնության օթեւաններ, որտեղից անհրաժեշտ էր հեռացնել բնակիչներին: Տները չունեն նաեւ կոմունալ հարմարություններ: Բնակիչները վերջերս դիմել են քաղաքապետին, որը առաջարկել է անհապաղ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել՝ անօթեւանների ցուցակում հերթագրվելու համար: Քաղաքապետարանի մամլո քարտուղարից տեղեկացանք, որ նման դեպքերում համապատասխան գրություն է կազմվում եւ ներկայացվում կառավարության որոշմանը: Հանեսօղլյան 8-ի տասն ընտանիքներն այժմ անհամբերությամբ սպասում են այդ որոշմանը եւ աղոթում, որ մինչ այդ դժբախտ պատահարներ չլինեն:
Այստեղ բնակվող 10 ընտանիքն ամեն օր վերապրում է երկրաշարժը եւ պատրաստ է մի ապահով տեղ վարձով ապրել, քան մնալ սեփական՝ կյանքին սպառնացող հարկի տակ:
Գյումրի «Ցայգ» հեռուստաընկերություն