Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՅՈՒՋԵՆ ԼՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎ

Մարզեր

ՎԱՆԱՁՈՐ. ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ ԵՎ ԱԿՏԱՎՈՐՈՒՄ


2008թ-ին Վանաձորի հարկային տեսչության կողմից ՀԴՄ կտրոնների շահագործման վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀԴՄ-ները ոչ ճիշտ շահագործելու համար շուրջ 204 տնտեսվարող սուբյեկտ ենթարկվել է տուգանքի, գանձվել է շուրջ 13.5 միլիոն դրամ:


Վանաձորի հարկային տեսչության պետ Հենրիկ Քոչինյանի նախաձեռնությամբ 2009թ-ի հունվարից ԶԼՄ-ների մասնակցությամբ իրականացվում են շրջայցեր: Արդյունքում ՀԴՄ-ները սխալ շահագործելու համար ակտավորվել է 20 տնտեսվարող սուբյեկտ: Արձանագրված խախտումներում գերակշռել են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերը, եղել են նաեւ գումարը ոչ ճիշտ գրելու դեպքեր:


2 մեծ խանութներում արձանագրվել են կրկնակի խախտումներ: Հայրենական տնտեսության մեջ ստվերի մեծ չափերը Հենրիկ Քոչինյանն ակնհայտ է համարում, ստվերային տնտեսության դեմ պայքարի լավագույն մեթոդն էլ ոչ թե տուգանքի ենթարկելու կամ տնտեսվարողին ահաբեկելու, այլ գիտակցական մոտեցում ցուցաբերելու մեջ է տեսնում:


2008թ-ի հունվարին Վանաձորի հարկային տեսչության կողմից հավաքագրված ընդհանուր գումարը կազմել է 252 մլն դրամ: 2009-ի հունվարի պլանային առաջադրանքը 40 մլն-ով ավելի է եւ կազում է 294 մլն դրամ: Հենրիկ Քոչինյանը վստահ է, որ անհրաժեշտ ցուցանիշները կապահովվեն: Վանաձորի հարկային տեսչության պետը լավատեսորեն է տրամադրված եւ հավատում է, որ ուշ չէ այն օրը, երբ տնտեսվարողներն աշխատելու են օրենքի դաշտում, հարկային մարմինն էլ հայտնվելու է միայն կողքից դիտողի դերում: