Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԵՆ 6 ՀԱԶԱՐ ԵՆ ՄՈՒԾՈՒՄ

Մարզեր


Արմավիր քաղաքում հոսանքազրկումներն ու հավելագրումներն արդեն դարձել են սովորական երեւույթ, ասում են արմավիրրցիները: Հատկապես ձմռան ամիսներին բազմաթիվ են դժգոհությունները կապված հավելագրումների հետ: Բաժանորդները վստահ են, որ վճարում են կրկնակի, քան օգտագործած էլեկտրաէներգիան է:


«Տանը ընդամենը մեկ սառնարան եւ մեկ հեռուստացույց եմ միացնում, սակայն ամսվա վերջին ստիպված եմ լինում մոտ 6000 դրամ վճարել, այն դեպքում, որ նախորդ ամիսներին նույն էլեկտրաէներգիայի օգտագործման դեպքում մոտ 3000 դրամ եմ վճարել»,-նշում է բնակիչներից մեկը: Մատակարարն, այս դեպքում ՀԷՑ ՓԲԸ Մուսալեռ մասնաճյուղը պնդում է, որ հավելագրման դեպք չկա, համենայնդեպս այդօրինակ խնդրով մասնաճյուղ չեն դիմել:


Էլեկտրաէներգիայի թե գիշերային, եւ թե ցերեկային պարբերաբար անջատումները եւս անհանգստության առիթ են տալիս: ՀԷՑ ՓԲԸ Մուսալեռ մասնաճյուղի Արմավիր էլ ցանցի իրացման հարցերով փոխտնօրեն Նորիկ Ներսիսյանն այս հանգամանքը չի ժխտում եւ մանրամասնում դրանց պատճառները, ըստ որի տեղի են ունենում գիշերային ստուգումներ կապված հոսանքագողությունների հետ, իսկ երբեմն էլ անհատական եւ պլանային անջատումներ:


Առավել մտահոգիչ է շքամուտքերում հոսանքալարերի վիճակը, այստեղ ամենուրեք վթարային իրավիճակներ են: Այս խնդրի շուրջ եւս ՀԷՑ ՓԲԸ Մուսալեռ մասնաճյուղը չի վարանում արդարանալ` նշելով, որ դրանք հին հոսանքալարեր են եւ իրենցից վտանգ չեն ներկայացնում: Սակայն բնակիչները փաստում են, որ լարերի մեջ հոսանք կա, որի պատճառով երբեմն վախենալով են ելք ու մուտք կատարում շքամուտք: