Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԵՆՔԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԼ ԳՅՈՒՂ ԵՆ ԳՆՈՒՄ

Մարզեր


Ալավերդի քաղաքի, ինչպես նաեվ Թումանյանի տարածաշրջանի բոլոր դպրոցների զինղեկները միասին նշեցին հայոց բանակի կազմավորման 17-ամյակը։


Այս հանդիպումը կազմակերպվել էր Թումանյանի տարածաշրջանի կրթության ոլորտի աշխատողների արհեստակացական միության նախաձեռնությամբ։ Տոնը միասին նշելուց բացի, հանդիպումը նաեu ընդհանուր խնդիրները քննարկելու առիթ էր։


Ռազմագիտություն առարկայի ուսուցումն արդյունավետ դարձնելու համար դպրոցներում համապատասխան սարքավորումների պակաս կա։ Շատ դեպքերում դասապրոցեսը սահմանափակվում է տեսական պարապմունքներով, հատկապես գյուղական շրջանների դպրոցներում ։


Մարց գյուղի դպրոցի զինղեկն ասում է, որ երեխաներին զենքի հետ ծանոթացնելու համար ստիպված է լինում նրանց տանել հարեվան գյուղի ՝ Դսեղի դպրոց ։ Իրենց դպրոցում երեխաները ռազմական գործի այբուբենին ծանոթանում են միայն դիդակտիկ նյութերի միջոցով ։


Բացի դրանից՝ դասագրքերը հին են եւ չեն համապատասխանում ծրագրերի պահանջներին, նշում են զինղեկները։ Նոր է տպագրվել միայն 8-րդ դասարանցիների համար նախատեսված դասագիրքը ։