ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 30 ԽԱԽՏՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
ՀԴՄ-ի կտրոնների հատուկ համարներով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովն այսօր երեկոյան կանցկացնի 2009թ. հունվարի ընթացքում ձեռք բերված ՀԴՄ-ի կտրոնների հատուկ համարների միջոցով վիճակահանություն:
2009թ.-ի հունվարի 1-ից ներդրված նորամուծությունը, որով մարդիկ ՀԴՄ կտրոններով շահման հնարավորություն ստացան, Վանաձորում լիովին չընդունվեց: Շատերը շարունակում են գնումներ կատարել՝ դրա դիմաց կտրոն չպահանջելով:
« Քաղաքացին իր կտրոնը չի պահանջում, իր իրավունքին տեր չի կանգնում: Ես առ—տրականին, կտրոնը չտրամադրողին պատժելու միջոցներ ունեմ — այդ պատժամիջոցները կկիրառեմ, բայց յուրաքանչյուր ՀԴՄ-ի կողքին չի կարող մեկական տեսուչ կանգնել,- ասում է պետական եկամուտների կոմիտեի Վանաձորի հարկային տեսչության պետ Հենրիկ Քոչինյանը,-խաղարկություն էլ դրեցինք: Հացի փողը տանում էին լոտոյին տալիս, հիմա հնարավորություն ունեն — այդ հացը գնել, — շահելու հավանականությունը»:
28-ամյա Անահիտ Ասատրյանի կարծիքով այդ խաղարկությունն ավելի շատ ձ—ական բնույթ է կրելու. «Մեկ է, գիտեմ, որ չեմ շահելու: Էլ ինչի վերցնեմ կտրոնը»,- ասում է նա:
Պարոն Քոչինյանը, սակայն, գտնում է, որ մարդկանց տրամադրվածությունը կփոխվի խաղարկությունից հետո, երբ որ—է վանաձորցի շահում ունենա:
2009թ.-ի հունվար ամսվա ընթացքում Վանաձորի հարկային տեսչությունը քաղաքացիներից ստացել է շոտ 50 բողոք՝ կապված կտրոնը չտրամադրելու կամ գումարի չափը սխալ նշելու հետ:
Հունվար ամսվա ընթացքում Վանաձորի հարկային տեսչությունը ՀԴՄ-երի հետ կապված 30 ակտ է կազմել, որից 28-ի դեպքում տուգնքը կազմել է 75.000-ական, 2-ի դեպքում՝ 150.000ական դրամ:
Հենրիկ Քոչինյանն առայժմ խուսափեց նշել օրենքը խախտողնե—րի անունները. «Ես դեռ—ս պաշտպանում եմ էթիկայի կանոնները, եթե իրենք հասկացան` լավ, իսկ եթե ոչ փետրվարից նա— ցուցակներ կլինեն, որոնք լրատվամիջոցները կկարողանան հրապարակել»:
Գայանե Սարգսյան
Վանաձոր