706 կանչ 2 ամսում
Աջակցիր «Ա1+»-ին՚Ալավերդու բժշկական կենտրոնՙ ՓԲԸ Շտապօգնության բաժանմունքում 2007թ-ի համեմատ որոշակի դրական տեղաշարժեր են նկատվել£ ՚Այսօր այլեւս դեղորայքի, վառելիքի բացակայության կամ մեքենաների անսարքության խնդիր չկաՙ, -նշում է հիվանդանոցի տնօրեն Ստեփան Մոսինյանը:
2008թ-ին բացի վարորդներից, շտապօգնության բոլոր աշխատակիցները հրավիրված մասնագետների միջոցով տեղում վերապատրաստվել են£ Ամեն ինչ կարծեք թե նորմայի սահմաններում է, սակայն կա մի ՚բայցՙ, այն է՝ շտապօգնության բաժանմունքն այսօր հերթապահ բժիշկներ չունի:
Կանչերին գնում են շտապօգնության վարորդն ու հերթապահող բուժքույրը£ Ըստ բուժկենտրոնի տնօրենի՝ բժշկական խումբ ստեղծելն անհնարին է՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով£
Շտապօգնության ամսական ֆինանսավորման ծավալը կազմում է 900 հազար դրամ, որի մեջ են մտնում բաժանմունքի 18 աշխատողի 50-60 հազար դրամ աշխատավարձը, դեղորայքային, վառելիքի, մեքենաների անսարքությունները վերացնելու բոլոր ծախսերը£ Հերթապահ բժիշկներ ունենալու դեպքում ամսական յուրաքանչյուրին 120-150 հազար դրամ աշխատավարձ է պետք տալ,որը ներկա պայմաններում անհնար է իրագործել£
Ստեփան Մոսինյանը նշում է նաեւ, որ շտապօգնությունն ունի նաեւ գոնե մեկ մասնագիտացված մեքենայի անհրաժեշտություն£ 2008թ-ին շտապօգնութունում գրանցվել է 2577 կանչ, իսկ այս տարվա հունվար եւ փետրվար անմիսներին արդեն եղել է 706 կանչ: