Կվարձատրվեն հասարակական աշխատանքի համար
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզպետարանի համապատասխան հանձնաժողովն արդեն հաստատել է 2009 թ Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագիրը, որը իրագործվելու է ապրիլի 1-ից:
Աշխատանքներում ընդգրկվելու են Գյումրիի զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկներն ու աշխատանք փնտրողները: Նրանք աշխատելու են օրավարձով, որն անցած տարվա համեմատ ավելացվել է 400 դրամով: Այս տարի մասնակիցների օրական վարձը, նախորդ տարվա 2000 -ի փոխարեն, սահմանվել է 2400 դրամ:
2009 թ.-ին ՇՄ-ին «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով հատկացվել է 151մլն 411 հզ դրամ, որն էլ Շիրակի մարզպետի որոշմամբ բաշխվել է մարզի համայնքների միջեւ:
Ծրագրերն հիմնական ուղղվելու են ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, ոռոգման համակարգերի մաքրման, հանրակրթական դպրոցների , նախակրթարանների մարզադպրոցների վերանորոգման աշխատանքներին:
Նշված գումարից 59 միլիոն 885հզ-ը տրամադրվելու է Գյումրիին, որտեղ նախատեսվում է իրականացնել «Մայր Հայաստանի՚» հուշահամալիրի տարածքի բարեկարգման, կանաչապատման, խնամքի աշխատանքներ: Կատարվելու են նաեւ փողոցների, այգիների կանաչապատում:
Մարզի մյուս վայրերում հիմնական շեշտը դրվելու է համայնքային ճանապարհների, փողոցների, ջրագծերի, սելավատարների, ոռոգման համակարգերի աշխատանքների վրա:
Ախուրյանին հատկացվել է 20մլն 74հզ 600, Արթիկին` 42մլն 500 հզ դրամ:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ