Ապրում են ջրի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՏնակների եւ դրանցում ապրող գյումրեցի ընտանիքների պատմությունները որքան նման են, նույնքան էլ' տարբեր:
Անտառավան թաղամասի 232/215 տնակի բնակիչները' տիկին Արաքսյան ու նրա դուստրը, թշվառ պայմաններում ապրում են արդեն 20 տարի:
Վարդանյանների տնակը ջրի մեջ է ու ջրի վրա: Ընդամենը մեկ սենյակ. նույն տեղում ուտում են, քնում, լվացվում: Այս պայմաններում էլ տիկին Արաքսյան մեծացրել է դստերը' Հասմիկին, որն արդեն 16 տարեկան է:
Տիկին Արաքսյան պատմում է ,որ հողը կամաց -կամաց նստում է, բակում քայլել հատկապես գիշերով անհնար: Ընտանիքը հաճախ գիշերով չսպասված ու տհաճ հյուրեր է ունենում՝ բազմազան միջատներ ու առնետներ:
Հասմիկը վատառողջ է' ուղեղի գործունեության որոշակի սահմանափակումներով, պարբերաբար հիվանդանոցի ու դեղորայքի կարիք ունի, մինչդեռ ընտանիքի միակ եկամուտը նպաստն ու թոշակն է, ընդամենը' 20 հազար դրամ:
Տիկին Արաքսյան աշխատանք չունի, Հասմիկին խնամել է պետք, սեզոնից սեզոն դաշտերում կարտոֆիլ է հավաքում, ասում է՝ ապրել մի կերպ կարողանում են, բայց կենցաղային պայմաններն արդեն դարձել են անտանելի:
Խոնավ տնակում հիվանդ դուստր մեծացնող մորն ամեն անգամ խոստանում են,որ բնակարան կստանա: Բայց տիկին Արաքսյան մտածում է՝ մինչ իր հերթն հասնի, գուցե արդեն շատ ուշ լինի:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ