Այգին հրապուրում է եւ հիասթափեցնում
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում կանաչ գոտիներն ու հանգստի վայրերը բավականին քիչ են:
Այդ է պատճառը, որ Հաղթանակի պողոտայի պուրակը հեռվից էլ հրապուրում է անցորդներին իր փարթամ բուսականությամբ: Մանավանդ ամառվա տապին շատերը կցանկանան թեկուզ տաս րոպե հանգստանալ քաղաքի կենտրոնում գտնվող զով պուրակում:
Սակայն պուրակը չի կարող հյուրընկալել բոլոր ցանկացողներին, քանի որ նրա մի հատվածում նստարաններ չկան, մի հատվածում էլ եղածներից կեսը կոտրված են:
Բացի այդ ծագում է մեկ այլ խնդիր եւս: Պուրակի ոչ մի հատվածում չկա աղբարկղ եւ ամբողջ գետինը ծածկված է տարբեր ուտելիքների փաթեթներով, պաղպաղակի փայտիկներով եւ այլ աղբով:
Գյումրեցիները նշում են, որ շատ անհրաժեշտ է այգու տարածքում աղբամաններ տեղադրել, քանի որ մարդիկ չեն իմանում՝ ձեռքի աղբը ուր թափել եւ ստիպված են գետնին գցել:
Ի դեպ, պուրակի հատվածներից մեկում փլվել է գետինը, որի տակից ջուր է հոսում: Այստեղով անցնելիս անցորդներին պետք է մեծ զգուշություն, քանի որ ծառերի մեջ տեղադրված առարկաները, ինչպես օրինակ չգիտես որտեղից հայտնված խորհրդային տարիների արտադրության հին լվացքի մեքենան, կարող են շեղել նրանց ուշադրությունը եւ ջրի հոսանքի մեջ ընկնելու պատճառ դառնալ:
Գյումրիի «Ցայգ»ՀԸ