Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս հանգստանալ

Մարզեր

Ալավերդցի մանկավարժ Մարինե Դավոյանն իր 10 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում միայն մեկ անգամ է կարողացել լիարժեք կազկակերպել ամառային հանգիստը, այն էլ՝ ոչ իր հնարավորություններով. եղբոր հրավերով մեկնել է ծովափ։

ՙՆախկինում մանկավարժներն այնքան էին վաստակում, որ կարողանում էին հանգստանալու մեկնել։ Այսօր ինչքան էլ ասում են, որ մանկավարժների աշխատավարձը բարձր է, միեւնույն է՝ չի բավականացնում, որ մեր ցանկությամբ գնանք հանգստանալու,-պատմում է մանկավարժը,- Ես մեծ սիրով ծովափ կգնայի թե հանգստանալու, թե առողջական խնդիրների հետ կապված, բայց հիմա միայն գյուղ գնալու հնարավորություն ունեմ՚։

Ոչ միայն մանկավարժների, այլ նաեվ ալավերդցի շատ կանանց համար ամառը պահածոներ պատրաստելու, գորգերը լվանալու եվ ձմռանը նախապատրաստվելու լավագույն շրջանն է եւ, դժբախտաբար, հանգստի հիմնական ձեւը ։

Շատերը նույնիսկ չեն էլ մտածում ամառային հանգստի մասին, քանի որ հանգստանալու համար նախ աշխատանք է պետք. ՙԷս քանդված Ալավերդիում ով կարող է հանգստանալու գնալ, մարդիկ նույնիսկ չեն կարողանում հացի փող աշխատել։ Իմ հանգիստն էն կլինի, որ ժամանակին մեր տոկոսները վճարենք, մեզ անհանգստացնող չլինի՚.- դժգոհեց տիկին Գոհարը:

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ