Նվազել է 33 տոկոսով
Աջակցիր «Ա1+»-ինԵթե 2008 թ առաջին 6 ամիսներին Շիրակի մարզում իրականացվել էր 2մլրդ 900մլն դրամի շինարարական աշխատանք, ապա այս տարի այդ ծավալը նվազել է: 632մլն դրամ քիչ է ծախսվել այս ոլորտում:Շինարարության ծավալների նվազում առկա է եւ պետական, եւ մասնավոր հատվածում:
ՙ2009 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 2 մլրդ 200 մլն-ի աշխատանք նախորդ տարվա համեմատ կազմում է 77 տոկոս եւ նվազել է 33 տոկոսով: Բոլոր աղբյուրների ֆինանսական առումով կա նվազում եւ դա երեւի պայմանավորված է ֆինանսական ճգնաժամով՚, - նշում է Ազգային վիճակագրական ծառայության ՇՄ գործակալության ամփոփ բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:
2 մլրդ 268 մլն դրամից 1մլրդ 29մլն դրամի շինարարական աշխատանքները կատարվել են բնակչության միջոցների հաշվին: 554մլն դրամը ծախսվել է անհատական բնակարանաշինության համար, մնացածը` մասնավոր օբյեկտների կառուցման նպատակով:
Նշենք, որ անհատական բնակարանաշինության մասով նվազումը նախորդ տարվա համեմատ բավականին մեծ է. եթե 2008-ի առաջին 6 ամիսներին կառուցված ընդհանուր անհատական տների մակերեսը 6560 քառակուսի մետր է եղել, ապա 2009-ին կառուցվել է 2917քառակուսի մետր մակերես:
Ինչ վերաբերում է պետական միջոցներով իրականացվող աշխատանքներին, ապա Շիրակի մարզի պատասխանատուները դժգոհ չեն, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի գնահատմամբ` համընդհանուր ֆինանսական ճգնաժամի պարագայում մեր մարզում կատարվող աշխատանքները պետք է բավարար համարել:
Այս տարի կիրականացվի շուրջ 26 մլրդ դրամի շինմոնտաժային աշխատանք:
Ավելացնենքմ, որ որոշակի շինարական աշխատանքներ իրականացվել են նաեւ միջազգային վարկերի, մարդասիրական օգնությունների հաշվին, այս մասով եւս նախորդ տարվա համեմատ ծախսված միջոցները պակասել են:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ