«Էդ ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղում էր». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
«Էդ ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղում էր»,- ասում է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի դեռևս միակ թեկնածու Սասուն Միքայելյանը՝ դիտարկմանը, որ ժամանակին ասել էր, թե Մանվել Գրիգորյանի տեղի վրա աչք չունի, և հիմա ստացվում է, որ նրա տեղը պետք է զբաղեցնի։ Ինչո՞ւ Վազգեն Սարգսյանի եղբայրը չառաջադրվեց «Արամ Սարգսյանն ասել ա՝ «Դուք եթե լինեք, ես երբեք չեմ լինի», ես էլ ասել եմ՝ «Եթե Դուք դնեք, ես երբեք չեմ դնի իմ թեկնածությունը»»,- նշում է Սասուն Միքայելյանը Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ ԵԿՄ վարչության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա չէր այսօրվա նիստին, պատասխանեց. «Տարոն Մարգարյանին գտե՛ք, հարցրե՛ք»։ Պատգամավորն ասաց, որ երկրապահը միշտ պետք է ուժեղ լինի, միշտ պետք է բանակի կողքին լինի, պետք է համալրվի երիտասարդներով, Ապրիլյան պատերազմի մասնակիցներով։ «Մենք ամեն ժամ, ամեն վայրկյան, ամեն րոպե պատրաստ ենք պատերազմի։ Եվ պիտի պատրաստվենք պատերազմի»,- շեշտեց նա։ «Եթե նախորդի պես պետք է լինի իշխանության կցորդը. նման բան չպատկերացնեք »,- հայտարարեց Սասուն Միքայելյանը։ Իսկ այն հարցին, արդյո՞ք ԵԿՄ-ն 1996 թվականի ընտրություններին եղել է իշխանությունների կցորդը, պատախանեց. «Ո՛չ, այն ժամանակ օգնել է»՝ բացառելով, որ այն ժամանակվա թերացումները կրկնվեն։ Մանրամասները տեսանյութում.