Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջնորդարանն ընդդեմ քաղաքապետարանի

Մարզեր

Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Շիրակի թեմի առաջնորդարանի՝ ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի հայցով դատական նիստը՝ Հայորդաց տան տարածքի մի հատվածի շուրջ ծավալված վեճի վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ առաջնորդարանին մեկ օրվա տարբերությամբ տրամադրվել է երկու փաստաթուղթ, որոնցում եկեղեցապատկան հողատարածքի մակերեսը տարբեր թվերով է նշված: Իսկ քաղաքապետարանն այստեղ հողհատկացում է կատարել այլ կառույցի: Որպես վկա կանչվել էր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով սակայն գրություն էր ուղարկել դատարան՝ հայտնելով, որ ՙպատշաճ չի համարում Շիրակի թեմի առաջնորդին որպես վկա կանչելու որոշումը՚:

 Եկեղեցու շահերն էլ ներկայացրել է առաջնորդարանի տնտեսական բաժնի պատասխանատու Սամվել Ներսիսյանը, ով դատարանին հայտնել է, որ ապրիլ ամսին Հայորդաց տան տարածքում ինչ - որ մարդիկ՝ առանց առաջնորդարանի նախաձեռնության, չափագրման աշխատանքներ են իրականացնում: Իսկ պատասխանող կողմը, որը ներկայացնում էր քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, հայտնել է, որ ըստ փաստաթղթերից մեկի, առաջնորդարանին որպես սեփականություն է հատկացվել նույնիսկ Օզանյան փողոցի մայթն ու երթեւեկելի հատվածը:

Դատարանը հարցաքննել է այդ ժամանակահատվածում շենքում աշխատած աշխղեկին, բանվորներին եւ պահակին, ովքեր չափագրում կատարած անձանց չեն տեսել: Դատարանը որոշել է նիստը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 27-ը եւ ապահովել մյուս վկաների ներկայությունը:

 Գյումրիի «Ցայգ» ՀԸ