Երկու բացառիկ նախագծեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինChronograph խանութ-սրահը հպարտորեն ներկայացնում է հայ մշակույթի պատմությունը և ժառանգությունը շվեյցարական ժամագործության և իտալական բարձրակարգ գրիչների արտադրության միջոցով: 2009 թ. Երևանում բացված Chronograph-ը, որն առանձնանում է բարձրակարգ ժամացույցների, աքսեսուարների և ոսկերչական իրերի լավագույն ընտրությամբ, հանդես է եկել երկու բացառիկ նախագծերով։
Համագործակցելով Montegrappa գրիչներ արտադրող հանրահայտ իտալական բրենդի հետ` թողարկել է Երևանի 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան 2800» սահմանափակ քանակով մոդելները` ընդամենը 50 օրինակով։ Ներկայացնելով էլեգանտ և դասական դիզայն՝ գրիչը միաժամանակ կենսունակ է և ժամանակակից։
«Կափարիչի վրա պատկերված է պատվանդանին կանգնած, գլուխը հետ շրջած և իշխանության խորհրդանիշ` գավազանը բռնած առյուծ։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է»,-բացատրում է Chronograph ընկերության տնoրեն՝ Գաբրիել Ավետիսյանը:
Chronograph-ի երկրորդ հատուկ նախագիծը Jaquet Droz-ի հետ է։ Jaquet Droz ժամագործական տունը գրեթե երեք հարյուրամյակների ընթացքում ժամանակը պատկերել է զարմանքի, գերազանցության և անընդհատ նորացված ստեղծարարության դրոշի ներքո: Այս յուրօրինակ փիլիսոփայությանը ժամագործական տունը նաև ավելացրել է բացառիկության զգացողությունը` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին ունենալ անհատականցված թվատախտակով ժամացույց: Jaquet Droz-ն հատուկ Chronograph-ի համար թողարկել է Պազիրիկ գորգի մանրանկարչությամբ մոդելի ժամացույց: Յուրօրինակ ժամացույցի թվատախտակը ձեռքով մանրանկարվել է Jaquet Droz-ի վարպետներից մեկի կողմից:
«Petite Heure Minute Pazyryk Carpet » մոդելը հարգանքի տուրք է մատաուցում գոյություն ունեցող ամենահին գորգին : Պազիրիկ գորգը զարմանալի կերպով պահպանվել է սառույցի մեջ մ.թ.ա 5-րդ դարից և այսօր գտնվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում »,-պատմում է մարքեթինգի, PR- ի և հաղորդակցության բաժնի ղեկավար՝ Մելանյա Նիկողոսյանը:
Chronograph-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ի թիվս 12 այլ ընկերությունների, որոնք միաժամանակ գործելով տարբեր ոլորտներում, ճանաչելին են որպես բացառիկ որակի, նորարարության ու մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու միասնական գաղափարով։ Նշենք, որ Chronograph-ը ներկայացված է նաև Վրաստանում։