Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հրդեհի հետեւանքով գյումրեցի Հակոբյաններն անտուն են մնացել (տեսանյութ)

Այսօր գիշերը ժամը 2 անց 30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Խմելնիցկու փողոցում գտնվող տնակներից մեկում: Բարեբախտաբար, ընտանիքի անդամները արթուն են եղել եւ նկատել կրակը:

Ահազանգից հետո դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Միայն ժամեր անց՝ լուսաբացին է կրակը հնարավոր եղել մեկուսացնել եւ մարել: Մոտավորապես 50 քմ մակերեսով տնակն ու գույքը գրեթե ամբողջովին այրվել են:

Տնակում բնակվում է 4 անձ: Հակոբյաններն այս տնակը ձեռք են բերել 1996 թվականին: Նրանք այս պահին բնակվելու կացարան չունեն: Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս պարզ չեն:

 

«ՑԱՅԳ» ՀԸ