Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ուղիղ. Արմեն Աշոտյան. «Մեր սեւ հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները» (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից մեկ տարի անց հասկացել է, որ նրա կառավարությունը որեւէ աղերս չունի Հայաստանի արտաքին եւ ներքին կյանքի հետ։

Արմեն  Աշոտյանը հիշեց երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետի սեւազգեստ խմբերի մասին հայտարարությունը.
 
«Հաշվի առնելով երեկվա թեւավոր դարձած խոսքերը կարելի է ասել՝ մեր սեւ հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները»։
 
 «Վարչապետը չի հանդուրժում որեւէ տեղ, վայր, քաղաք կամ հաստատություն, որտեղ նա բացարձակ իշխանություն չունի»,-նշեց պարոն Աշոտյանը։
 
Արմեն Աշոտյանը կարծում է ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներից մի քանիսը նույնպես իրենց  եւ Ռոբերտ Քոչարյանի  պես Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել.
 
«Թոփ պատանդները Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը եւ Արթուր Վանեցյանը։ Այս մարդիկ կրակն են ընկել՝ սվաղելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները»։
 
«Մեկ տարի անց հաստատում ենք, որ Փաշինյանը չունի ռազմավարություն Արցախյան հարցի հետ կապված։ Փաշինյանը վախենում է բանակցություններից Արցախյան հարցում, նա վախենում է պատերազմից, եւ լավ է անում։Հայաստան -Արցախ ռազմաքաղաքական ճեղքը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ քաղաքականությունից, լի է վտանգներով թե Հայաստանի, թե Արցախի համար»-ասաց Արմեն Աշոտյանը։
 
Նա անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելուն. «Գործը որ հարուցվել է, Ռոբերտ Քոչարյանի հետ բացարձակապես քաղաքական է եւ չունի իրավական, սահմանադրական հիմնավորում»։