«Իմ եղբայրը այն մարդը չէ, որ ինչ-որ բան կորցնի». Դավիթ Անանյան
Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը ոչ հերքում, և ոչ էլ հաստատում է այն տեղեկությունը, թե իր և Ֆինանսների նախախար Ատոմ Ջանջուղազյանի միջև հակասություն կա:
ԱԺ-ում նրան լրագրողները հարց տվեցին՝ արդյո՞ք օրեր առաջ նրա եղբայրը՝՝ Մհեր Անանյանը, ազատվել է ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնից հենց այդ հակասությունների ատճառով
«Հակասություններ բառը չէի օգտագործի, կա ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության միջև մշտնջենական պայքար, որը նորմալ է: Մեր անձնական ֆրոնտում այդպիսի բան չկա: Մեր անձնական շփումներում շատ բարիդրացիական և գործընկերային մթնոլորտում ենք: Իմ եղբայրը այն մարդը չէ, որ ինչ-որ բան կորցնի: Իմ եղբայրը կունենա աշխատանք իրեն ավելի վայել»,-ասաց նա։
Ի դեպ, մամուլում հաճախ են հրապարակումներ լինում, որ ՊԵԿ նախագահը պաշտոնանկ կարվի: Լրագրողների հետ զրույցում, Դավիթ Անանյանն ասաց, որ այդ տեղեկությունը առաջին անգամ է լսում:
«Իմ մասնագիտությունը ես երբեք չեմ կորցնի: Կապ չունի ես կլինեմ պետական, թե ոչ պետական ծառայող, ես այս ոլորտից լինելու եմ ոչ անբաժան»,- շեշտեց Անանյանը:
Իսկ ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքի փաթեթին, ապա ՊԵԿ նախագահը համաձայն է այդ փաթեթին, որովհետև Կառավարությունում աշխատել է դրա վրա և ինքն էլ կրում է դրա համար համապարփակ պատասխանատվություն: Հարկային օրենսգրքի փաթեթում նախկինում անընդհատ կատարված փոփոխությունները, Դավիթ Անանյանը պայմանավորում է ավելի լավ Հարկային օրենսգիրք ունենալու հետ:
«Երբ որ կունենանք լավ Հարկային օրենսգիրք, պետք չի շուտ- շուտ փոխել»,- նկատեց Անանյանը:
ՊԵԿ նախագահը չբացառեց, որ օրենսգրքում էլի փոփոխություններ կլինեն: Անանյանն անձամբ արմատական փոփոխություններ կաներ՝ նոր Հարկային օրենսգիրք կգրեր, բայց նորը գրելու համար տարիներ կպահանջվեն: Դրա համար պետք է եղածը լավացնել: