A
A
«Ադեկվադ» հ/կ-ի անդամը հայտնել է, որ իր վրա չեն հարձակվել․ պարզաբանում
Աջակցիր «Ա1+»-ինԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, թե Գառնիում հարձակվել են «Ադեկվադ» հ/կ-ի անդամ Ազատ Ադամյանի վրա:
Ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ են հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու: Չնայած դրան՝ հրապարակման հետ կապված ստուգումները շարունակվում են:
ՀՀ ոստիկանություն