A
A
Միակ զբաղմունքը
Աջակցիր «Ա1+»-ինՙԲարեւ, հարեւան, էսօր էլ ես պարա՞պ՚, - ամեն առավոտ այս կերպ են դիմավորում իրար Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչները եւ շարունակում թղթախաղով զբաղվել, քանզի սա է տարվա այս եղանակին նրանց միակ գործը:
Երիտասարդները, աշխատանք չգտնելով, փորձում են տան ապրուստը վաստակել արտագնա աշխատանքի միջոցով:
Հողագործությամբ զբաղվում են կանայք' հուսով, որ ամուսինը տուն կվերադառնա լիքը գրպանով: Սակայն շատ հաճախ նրանք վերադառնում են գրեթե դատարկաձեռն:
Արտագնա աշխատանքի չգնացածների եկամտի միակ ճանապարհը հողագործությունն է, այստեղ էլ երաշխիքներ չկան թե եղանակը բարեհաճ է լինելու եւ գյուղացու տանջանքն արդյունք է ունենալու:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ