Ջրհորներ' կասկածելի մաքրությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՔարկոփեցիները մոռացել են, երբ է իրենց ծորակներից ջուր հոսել։
Ջուրը վագոնով բերվում է Սանահին կայարանից։ Մեկ վագոն ջուրը քարկոփեցիները մոտավորապես մեկ ամիս օգտագործում են, վերջին օրերին ոչ այնքան թարմ վիճակում։
Սակայն մեկ ամսից ավելի է' Սանահին կայարանից ջուրը Քարկոփ չի հասել։ Վագոնի ջուրը վերջացել է, իսկ մարդկանց ջուր է պետք։
Առաջին անգամը չէ, որ ջուրն ուշանում է։ Քարկոփեցիները պատմում են, որ երբ խճի գործարանն աշխատում էր, ջուր ավելի հաճախ էին բերում։ Հիմա կարիքը քարկոփեցիներին մղել է հնարամտոթյան։ Մարդիկ ստիպված իրենց բակերում ջրհորներ են փորել ու այդտեղից են ջուր վերցնում, հաճախ ոչ միայն կենցաղում օգտագործելու, այլ նաև խմելու նպատակով։ Այն դեպքում, երբ ջրի որակը ստուգված չէ։ Գյուղացիները պատմում են, որ վեց ջրհորներից միայն մեկն է քլորով մշակվում։ Սակայն հավասարապես օգտվում են բոլորից։
Ռոզա Քոչարյանը նշում է, որ երբ ջուրը դույլի մեջ մի քանի օր մնում է ,աղի նստվածք է տալիս։
Վարուժան Հախվերդյանը պատմում է, որ գարնանը ջրի հետ նույնիսկ որդեր են դուրս գալիս ։ Չնայած ջրհորները փորել են կոյուղագծերից հեռու, բայց նշում են, որ պակաս վտանգավորություն չի ներկայացնում նաև Դեբեդ լցվող կոյուղաջրերն ու Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարի ջրերը։
Ալավերդու «Անկյուն+3»