Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130627
A A
Քաղաքականություն

ԱԳ նախարարը ներկայացրել է՝ ինչ են քննարկել Մամեդյարովի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև հունիսի 20-ին Վաշինգթոնում տեղի ունեցած իր, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի  և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը: 

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ հարցերի լայն շրջանակ են քննարկել: Հաշվի առնելով վերջին շրջանում լարվածությունը՝ նրանք քննարկել են նաև այդ հարցը:

«Քննարկեցինք այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են՝ իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի մենք խուսափենք լրացուցիչ զարգացումներից, որոնք ավելի կսրեն իրավիճակը»,- տեղեկացրեց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով.

«Մենք ունենք մի քանի նախաձեռնություն, որը նաև առաջ է քաշվել համանախագահողների կողմից, և  այդ առումով մենք կկարողանանք հասնել իրավիճակի, որ մինչև հաջորդ հանդիպումը մենք կարողանում ենք   պահպանել միջավայր, որը նպաստում է խաղաղ գործընթացին»,- ասաց նա: