Խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին. Բաբկեն Թունյանի նկատողությունը՝ կառավարությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկվում էին 24-ժամյա ռեժիմով: Տնտեսական հարցերի մշտական հանձանաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ լավ նախագիծ է, հարկավոր է՝ քաղաքացիների գործը հեշտացնելու, բայց…
«Ես ուզում եմ խոսել կառավարության և ԱԺ-ի մեջ աշխատանքային ռեժիմի մասին, որովհետև կոնկրետ մեր հանձնաժողով եկել են երկու մեծ նախագծեր, որոնց քննարկման համար պատգամավորներն ունեցել են 2-3 օր։ Կան դեպքեր, երբ նախագիծը մեկուկես ամիս մնացել է կառավարությունում, հաստատվելուց հետո նոր հասել է Ազգային ժողով: Ես խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին, քանի որ, առանց պատշաճ քննարկման, նախագծերի ընդունումը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան դրանց ուշ ընդունումը: Դրա համար խնդրում եմ՝ մեզ բավարար ժամանակ տվեք, որպեսզի մենք էլ կարողանանք պատրաստվել ու ժամանակ ունենանք քննարկել օգուտներն ու վնասները »,-ընդգծեց նա։ Բաբկեն Թունյանը խոստացավ՝ հետագայում՝ արդեն աշնանային նստաշրջանից հետո, որքան էլ հրատապ նախագիծ լինի, եթե ԱԺ-ին պատշաճ ժամանակ չտրվի, ապա ինքը կոչ կանի այդ նախագիծը մերժել: