Բացել լրահոսը Փակել լրահոսը
65289323_2243275442435221_1071416893778165760_n
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունը Վահե Գրիգորյանից նամակ չի ստացել (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ու խմբակցությանը Վահե Գրիգորյանից ուղղված նամակ չկա: Այս մասին Լիլիթ Մակունցն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե խմբակցությունը տեղյա՞կ է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանից նամակ է ուղղվել սահմանադրական մարմիններին՝ ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Այնուամենայնիվ, Լիլիթ Մակունցը չհերքեց, որ ՍԴ դատավորը նամակ է ուղղել սահմանադրական մարմիններին, բայց քանի որ ծանոթ չէ նամակի բովանդակությանը, չի կարող ավելին ասել:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվել, որ Վահե Գրիգորյանը նամակ է ուղղել սահմանադրական մարմիններին: Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա՞, թե՞ չէ. հարցին ի պատասխան՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ հիմք է ընդունում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը:

«Այն անհասկանալի իրավիճակը, որը կա այս պահին, կարող ենք մեկնաբանել՝ կամ բացթողման, կամ վրիպակի արդյունքում»,- ասաց մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարը: