Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0449
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-Իրան անմիջական ռազմական բախումներ չեն լինի. իրանագետ (տեսանյութ)

Իրանագետներ Ահարոն Վարդանյանը և Գարիկ Միսակյանն անդրադառնում են վերջին շրջանում մեծ հետաքրքրություն ստացած Իրան-ամերիկյան լարվածությանը, հնարավոր զարգացումներին և ազդեցությանը մեր տարածաշրջանում։

ԱՄՆ-Իրան անմիջական ռազմական բախումներ չեն լինի,- անդրադառնալով Իրան-ամերիկյան հակամարտությանը՝  ասաց Վարդանյանը՝ նշելով, որ հնարավոր են միայն լոկալ բախումներ։ 

Միսակյանի խոսքով՝ ամերիկյան կողմը շեշտը դրել է հիբրիդային, տեղեկատվական պատերազմի վրա, և ԱՄՆ նախագահը հույս ունի տնտեսական ճնշումներով հյուծել Իրանը։ 

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Խամենեին, Վարդանյանի փոխանցմամբ, չի վստահում ամերիկյան ներկայիս վարչակարգին։ 

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հայտարարությունները, ըստ Միսակյանի, ցույց են տալիս, որ Իրանն ամեն ինչ անում է ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար։ 

«Սրացման դեպքում Իրանը նույնիսկ սպառնում է փակել Հորմուզի նեղուցը», - նշեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակումը կբերի նավթի արտահանման կասեցման՝ հարվածելով համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Իրանը 40 տարի է՝ տնտեսական շրջափակման ներքո է գոյատևում և միշտ կարողացել է գործել իրավիճակին համապատասխան։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն աստիճանաբար ավելի է խստացնում պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, ինչն էլ ավելի է խորացնում լարվածությունը երկու պետությունների միջև։ 

Այս տարվա հունիսի 20-ին Իրանը նույնիսիկ ամերիկյան անօդաչու թռչող սարք էր խոցել, ինչը պատերազմի սկսման մտահոգություն էր առաջացրել։ Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ԱԹՍ-ն կործանել էր երկրի հարավային Հորմոզգանի նահանգում, սակայն ԱՄՆ-ի պաշտոնական պնդմամբ՝ կործանված դրոնը թռչելիս է եղել Հորմուզի նեղուցի վրայով։