Հայերեն երգով սրտեր գրավված ֆրանսիացի Ժերեմի Դելվերը գալիս է Երեւան
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, 2019թ. հուլիսի 13-ին Երևանում հանդես կգա Հանրապետական գվարդիայի լարային քառյակը, որը նվագակցելու է Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերին:
Մուտքն ազատ է:
Համերգի առաջին մասը կառուցված է դասական ծրագրի շուրջ և հակիրճ ներկայացնում է այնպիսի մեծ կոմպոզիտորների, ինչպիսիք են Բախը, Հենդելը, Մոցարտը և Մենդելսոնը, ինչպես նաև ֆրանսիացի հանճար Մորիս Ռավելը:
Երկրորդ մասը Շառլ Ազնավուրի կյանքը ներկայացնող երաժշտական ճամփորդություն է: Երեկոյի ընթացքում իհարկե կկատարվեն նրա ամենահայտնիներից La Bohème և Emmenez-moi երգերը , բայց դուք կլսեք նաև Մեծն Շառլի կյանքի հետ առնչություն ունեցող ուրիշ երգեր: L’hymne à l’amour և Les moulins de mon cœur երգերի միջոցով անդրադարձ կարվի Էդիտ Պիաֆի և Միշել Լըգրանի հետ նրա բարեկամությանը: Էկլեկտիկ համերգ՝ դասական և ժամանակակից ժանրերում և իհարկե՝ հարգանքի տուրք մեծն ֆրանսահային՝ Շառլ Ազնավուրին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն