Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ:

Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի:

Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ եւ երկարաժամկետ օրակարգի հարցերին:

Քննարկեցինք նաեւ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր:

Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգերին»: