A
A
ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների կոմիտեն ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, հենց նոր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ամբողջ պարբերություն, որով ողջունեց Իտալիայի խորհրդարանի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24֊ի սահմանունը որպես հայոց Ցեղասպանության հիշատակի օր։ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերը՝ թույլ չտալու այս պարբերության ընդունումը վիժեցվեցին»։