«Տվյորդը» ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային. Հանրային խորհրդի անդամ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:
«Պետք է ձեռնպահ մնալ դրա վավերացումից, քննարկել մի շարք հանձնաժողովներում, ավելի շատ էքսպերտների կարծիքներ լսել և նոր որոշել՝ պե՞տք է մեզ այդ փաստաթուղթը, թե՞ ոչ»,- ասում է նա:
Քանի որ վերջին շրջանում կոնվենցիայի նկատմամբ հանրության որոշ շրջանակ բացասական է տրամադրված, Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանն առաջարկում է, որ խորհուրդը որոշում կայացնի, ըստ որի՝ պետությունը պետք է հետ վերցնի ստորագրությունը այդ կոնվենցիայի փաստաթղթերից:
«Դա կլինի պոզիտիվ ազդակ մեր հասարակությանը՝ գոնե հերթական լարվածությունը իջեցնելու», - ասաց նա:
ՀԽ անդամ, գեներալ Կառլոս Ղազարյանը նույնպես դեմ է կոնվենցիայի վավերացմանը: Նա առաջարկում է, որպեսզի Հանրային խորհուրդը դեմ կարծիք արտահայտի կոնվենցիայի վերաբերյալ: «Ասենք՝ մեր օրենքներով կանայք պաշտպանված են, միայն պետք է օրենքը կատարել»,- նշում է նա ու հավելում. «Ասենք՝ «տվյորդը» ո՛չ։ Մենք պետք է մեր ազգի հպարտությունը պահենք, մեր երեխաներին ճիշտ դաստիարակենք»: